«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ապրիլի 4-ը հայտարարել է սանիտարական մաքրման օր

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2009թ. ապրիլի 4-ին հայտարարում է սանիտարական մաքրման, բարեկարգման, կանաչապատման օր: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, միջոցառման իրականացման նպատակներից է` խթանել քաղաքամերձ երթեւեկության անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ բարձրացնել երկաթուղու բնապահպանական ցուցանիշները:



Միջոցառումը նաեւ նպատակ է հետապնդում այս տարվա մայիսի սկզբներին նախատեսվող Երեւանի Ուսանողական կառամատույցից Հրազդան (ամռանը` մինչեւ Շորժա) գնացքների երթեւեկության վերականգնումը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---