ՀՀ-ում Covid-19-ի դեմ բուստեր է ստացել 31,434 մարդ

ՀՀ-ում Covid-19-ի դեմ բուստեր է ստացել 31,434 մարդ

PanARMENIAN.Net - Մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ կատարվել է 2,096,312 պատվաստում։

Առաջին դեղաչափով կատարվել է 1,105,361 պատվաստում, երկրորդով` 957,017։

Երրորդ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվել է 31,434 մարդ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հայաստանում մարտի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 422,328-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 21-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---