Թաթոյան․ Ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես ՔՕ-ն ծառայեցվեց կառավարող կուսակցության շահերին![]() 22 մարտի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես Քրեական օրենսգիրքն ուղղակի ծառայեցվեց մեկ (կառավարող) կուսակցության շահերին ու երկրի համար ապահովվեց ժողովրդավարության հետընթաց: Նշելով, որ Սահմանադրական դատարանը քննելու է այս հոդվածի սահմանադրականությունը՝ Թաթոյանը գրել է, որ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է այս հոդվածի սահմանադրականությունը հիմնավորվել։ «Մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ, բայց նման ձևակերպումներով հոդված (137.1) Քրեական օրենսգրքում չէր կարելի ընդունել որևէ պարագայում: Որքան ասացինք` ընտրված է պայքարի սխալ տարբերակ, բայց կար քաղաքական որոշում. անտեսվեցին մասնագիտական բոլոր կարծիքները և միայն քաղաքական որոշման համար փոխվեց Քրեական օրենսգիրքը: …Այս հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով: Այն խիստ վտանգավոր է անձնական ազատության համար: Թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում: Առկա են դեպքեր, երբ լրագրողը որևէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները, նրանց նորից դարձրել են քաղաքական որոշումների զոհը ու դրել հարվածի տակ: «Այսօր տեղի է ունենում Քրեական օրենսգրքի խտրական, ընտրողական կիրառություն: Հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն: Բացարձակ անհասկանելի է, թե ինչ չափանիշներով են իրավապահ մարմինները որոշում «թիրախները», իրենք անգամ չգիտեն: ․․․Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան և դրան գումարած էլ այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձևակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ: Նշվածից բացի, Քրեական օրենսգրքում 137.1 հոդվածը ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով»,-ասվում է գրառման մեջ: Թաթոյանը գրել է, որ ՍԴ-ն այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ի հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար: Մարտի 22-ին Սահմանադրական դատարանը քննելու է այս հոդվածի սահմանադրականությունը, որը նախկին ՄԻՊ-ը դեռ 2021-ի հոկտեմբերի 13-ին էր ներկայացրել: Դա 67 էջ վերլուծություն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |