Մարտի 29-ից կտաքանա 13-16 աստիճանով

Մարտի 29-ից կտաքանա 13-16 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մարտի 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

Երևանում՝ մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ: Ապրիլի 1-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +20 աստիճան, իսկ ապրիլի 2-ին՝ +23։

Մարտի լույս 29-ի գիշերը ակնկալվում է -4 աստիճան։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---