Վիկ Դարչինյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թվականի դեկտեմբերի 27-ի հրամանագրով բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (մինչեւ 49 կգ IBF, WBC, WBA), Վախթանգ Դարչինյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով` մեծ նվաճումների եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում փայլուն հաղթանակների համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:



Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է հանձնել պատվավոր պետական պարգեւը` շնորհավորելով հայտնի բռնցքամարտիկին իր վերջին փայլուն ելույթների կապակցությամբ եւ վստահություն է հայտնել, որ Դարչինյանը նույն հաջողությամբ կշարունակի իր հաղթարշավը պրոֆեսիոնալ բռնցքամարտում:



ՀՀ ղեկավարը նշել է նաեւ, որ ցանկացած մարզաձեւի համար կարեւոր խթան են հանդիսանում մարզիկների հաղթանակներն ու նվաճումները:



Աշխարհի բացարձակ չեմպիոնն, իր հերթին, ներկայացրել է նախագահին իր առաջիկա ծրագրերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---