Պատկերասրահը կողոպտած տղամարդը ներկայացել է մեղայականով

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին 39-ամյա Մանվել Վ-ն. ներկայացել է մեղայականով Հրազադնի ոստիկանության բաժին: Նա խոստովանել է, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքից հայ մեծանուն գեղանկարիչների 18 կտավ է գողացել: Մարտի լույս 31-ի գիշերը, կոտրելով պատկերասրահի պատուհանը, Մանվել Վ-ն գողացել է հայ մեծանուն գեղանկարիչների, այդ թվում Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Մարիամ Ասլամազյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Սուրեն Սաֆարյանի, Համայակ Հակոբյանի, Ստեփան Աղաջանյանի, Սեդրակ Առաքելյանի եւ Խաչատուր Եսայանի գործերը:



«Հետաննությունն ընթանում է հանրապետական մակարդակով եւ ես համոզված եմ, որ մեղավորն իր արժանի պատիժը կստանա»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Հայաստանի Ազգային պատկերասրահի Հրազդանի բաժանմունքի ղեկավարը:



Հրազդանի բաժանմունքի 70 տարվա գոյության ընթացքում հավաքվել է ոչ մեծ, սակայն հարուստ ցուցադրություն, կազմված հայ նկարիչների եւ քանադակագործների 101 աշխատանքից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---