ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումներում մերձեցում է գրանցվել

ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումներում մերձեցում է գրանցվել

PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում ՌԴ և Ուկրաինայի դիրքորոշումներում մերձեցում է գրանցվել։ Ուկրաինան առաջարկում է, որ Ռուսաստանը դեմ չլինի Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, իսկ Ուկրաինան պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին և չհավակնել Ղրիմը վերադարձնել ռազմական ճանապարհով, գրում է Тjournal.ru-ն»։

Ուկրաինան փոխանցել է իր առաջարկները ՌԴ-ին և պնդում է, որ դա լինի միջազգային պայմանագիր, որը կանցնի հանրաքվեով և կստորագրվի նաև այլ երկրների կողմից, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի։

Ռուսական պատվիրակությունը պատասխան կտա Ուկրաինայի առաջարկներին, երբ դրանք ուսումնասիրի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, ՌԴ-ն իր կողմից առաջարկել է արագացնել երկու երկրի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Մոսկվան առաջարկում է անցկացնել հանդիպումը՝ ԱԳ նախարարների կողմից պայմանագրի նախաստորագրման հետ միաժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---