Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազել է՝ հասնելով փետրվարի 23-ի մակարդակին, ապա՝ բարձրացել

Եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազել է՝ հասնելով փետրվարի 23-ի մակարդակին, ապա՝ բարձրացել

PanARMENIAN.Net - Մարտի 30-ի առավոտյան եվրոյի փոխարժեքը Մոսկվայի բորսայում նվազել է՝ հասնելով փետրվարի 23-ի մակարդակին՝ 1 եվրոյի դիմաց հասնելով 90․73 ռուբլու, տեղեկացնում է Fireplan-ը։

Սակայն արդեն մի քանի րոպե անց սակարկությունների ընթացքում եվրոն կրկին թանկացել է և հասել նախորդ օրվա փակման գնին՝ մոտ 94 ռուբլու։

Մարտի 30-ի սակարկությունների մեկնարկին դոլարի փոխարժեքը նվազել է 3.2%, հասնելով 1 դոլարի դիմաց մոտ 82,5475 ռուբլու, հետո հասնելով 84 ռուբլու։

Ինչպես պարզաբանել է «Ալֆա-կապիտալի» ավագ թրեյդեր Վլադիսլավ Սիլաևը, ռուսական ռուբլու կայունացմանը նպաստում է մի քանի գործոն՝ արտահանողները շարունակում են վաճառել արժութային սեկցիայում արժութային հասույթի գրեթե ամբողջ ծավալը, իսկ ԿԲ-ն և ֆինանսների նախարարությունը միջոցներ են ձեռնարկել բալանսավորելու համար արտարժույթի առքն ու վաճառքը։ Կայունացմանը նպաստել է նաև ներկրման կրճատումը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---