ԱԻ նախարար Փիլոյանը կալանավորվել է

ԱԻ նախարար Փիլոյանը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Կոռուպցիոն գործով ձերբակալված արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Մարտի 30-ին Փիլոյանը ձերբակալվել էր։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրգործի շրջանակում, ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում։ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ)՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Միջնորդություն էր ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---