Պուտինն ու Փաշինյանը կրկին խոսել են ԼՂ-ում իրավիճակի մասին 2 ապրիլի 2022 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ի հեռախոսազրույցում կրկին քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ մտքերի փոխանակումը։ Վերահաստատվել է ՀՀ, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն անշեղորեն կատարելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր: «Վերահաստատվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվական նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էին ունեցել նաև մարտի 31-ին՝ նույնպես քննարկվել էր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |