9 երկրների համատեղ ջանքերով ստեղծվել է խուլ-համրերի համար նախատեսված ինտերնետ-բառարան

PanARMENIAN.Net - Խուլ-համրերի համար ունիկալ ինտերնետ-բառարանի շնորհանդեսը կայացավ Շվեդիայի մայրաքաղաքում: Շնորհանդեսին ներկա էր Շվեդիայի թագուհի Սիլվիան, որը ակտիվ օգնություն է ցուցաբերում հաշմանդամներին եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց:



«Դա աշխարհի ամենամեծ բառարանն է: Այդ բառարանի օգնությամբ կարելի է ստանալ միանգամից մի քանի եվրոպական լեզուներով թարգմանություն»,- ասել է նոր հաղորդակցության համակարգի ստեղծման նախաձեռնող Թոմաս Լյուդել Ուլսենը:



Այդ նախագիծը ինը երկրների` Ֆրանսիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Շվեդիայի համագործակցության արդյունքն է:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---