Ապրիլի 12-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում է սպասվում․ Կարող են ծառեր կոտրվել11 ապրիլի 2022 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Խորհուրդ է տրվում պահպանել անվտանգության կանոններն ուժեղ քամիների դեպքում: Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 13-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +14 աստիճան։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |