Հասարակական գործիչ եւ լուսանկարիչ քսյոնզ Ստանիսլավ Պինդերան արժանացել է Կարպիս Փափազյանի անվ. մրցանակին 3 ապրիլի 2009 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Մարտի 31-ին Լեհաստանում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն` նվիրված Կաթողիկ եկեղեցու սպասավոր, հայտնի հասարակական գործիչ եւ լուսանկարիչ քսյոնզ Ստանիսլավ Պինդերային Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 2008 թ. «Կարպիս Փափազյան» մրցանակի հանձնմանը: Պարոն Պինդերան արժանացել է այդ մրցանակին «Հայաստան. Քարերը մարդուց հավերժ են» լուսանկարչական ալբոմի պատրաստման եւ հրատարակման համար, ինչն իրականացվել է Լեհաստանում Հայաստանի դեսպանի հովանու ներքո: Ընդունելությանը ներկա էին Լեհաստանի քաղաքական եւ հասարակական գործիչներ, ԵԽ-ում ԼՀ Սեյմի եւ Սենատի պատվիրակության անդամները, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան դիվանագետներ, Լեհաստանի Կաթողիկ եկեղեցու Վարշավայի արքեպիսկոպոսը, Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, դիվանագիտական կորպուսի դեկանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը, ով կարեւորել է քսյոնձ Պինդերային նման պատվավոր մրցանակին արժանացնելու փաստը: Դեսպանը համառոտ ներկայացրել է լուսանկարչական ալբոմի ստեղծման պատմությունը, երախտիքի խոսք ուղղել հեղինակին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային հուշարձանների եւ տեսարժան վայրերի հանրաճանաչման ու քարոզչության գործում կատարած մեծ ներդրման համար: Այնուհետեւ «Կարպիս Փափազյան» հիմնադրամի ներկայացուցիչ, Ավստրոհայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Տամրազյանը պարոն Պինդերային է հանձնել պատվոգիրն ու դրամական պարգեւը: Ընթերցվել է նաեւ մրցանակակրին ուղղված ՀԲԸՄ նախագահ Բերջ Սեդրակյանի շնորհավորական ուղերձը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |