«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեծղվել

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեծղվել

PanARMENIAN.Net - Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով է ստեծղվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը։ Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասել էր․ «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---