Դեպի երազանք․ Ռոստելեկոմը ռոբոտաշինության ուսուցման 1-ին լաբորատորիան է հիմնել Գյումրիում13 ապրիլի 2022 - 18:12 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» դեռևս 2021-ի դեկտեմբերին հանդես էր եկել «Նվիրի՛ր երազանք» հատուկ առաջարկով, որի շրջանակում ընկերության բաժանորդները հնարավորություն ունեցան իրենց ներդրումը կատարել ՀՀ տեխնոլոգիական հզոր ապագայի համար՝ նվիրելով երազանք երեխաներին։ Ընկերությունը, հավատարիմ մնալով իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, խոստացել էր «Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում յուրաքանչյուր նոր բաժանորդագրության մեկ ամսվա վճարի 30%-ը ուղղել ՀՀ մի շարք բնակավայրերում երեխաների համար ռոբոտաշինության լաբորատորիաների կառուցմանն ու դասընթացների կազմակերպմանը:
Եվ ահա «Գյումրի զարգացման լաբորատորիա» հիմնադրամում «Ռոստելեկոմը» բացեց ռոբոտաշինության ուսուցման առաջին լաբորատորիան, որն ապահովված է պրակտիկ դասընթացների համար բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ ռոբոտաշինության համար նախատեսված Լեգոյի պրոֆեսիոնալ հավաքածուներ, համակարգիչներ, հեռուստացույցներ, հատուկ հարմարեցված կահույք ու անհրաժեշտ կահավորանք։ Լաբորատորիայում գործելու են ռոբոտաշինության ուսուցման անվճար խմբակներ՝ նախատեսված 8-14 տարեկան երեխաների համար։
Ավելին, ընկերությունը նաև կհոգա ռոբոտաշինության ուսուցիչների վերապատրաստման ծախսերը՝ կազմակերպելով համապատասխան դասընթացներ։ «Մեծ ոգևորությամբ հայտարարում ենք, որ այսօր Գյումրի քաղաքում ռոբոտաշինության լաբորատորիայի բացմամբ Ռոստելեկոմն իր հերթական ներդրումը կատարեց տեխնոլոգիապես ավելի զարգացած Հայաստան ունենալու գործում: Եվ այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր բաժանորդների վստահության․նրանց հետ համատեղ ուժերով ենք կարողանում ընձեռել հավասար հնարավորություններ տարբեր սոցիալական խմբերի երեխաներին՝ հասանելի դարձնելով բարձր տեխնոլոգիական գիտելիքներն ու պրակտիկ հմտությունները, տրամադրելով որակյալ կրթություն և ստեղծելով մոտիվացիա՝ զբաղվելու ապագայի մասնագիտություններով:
«Նվիրիր երազանք» առաջարկի շրջանակում լաբորատորիաների կառուցմամբ նպատակ ունենք մոտ ապագայում ունենալ վերապատրաստված երեխաներից կազմված խմբեր, ովքեր կմասնակցեն ռոբոտաշինության այնպիսի մրցույթների, ինչպիսիք են «Լեգոստարտ»-ը և Ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադան՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը։»,- նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Ընկերությունը նախատեսում է ռոբոտաշինության լաբորատորիաներ բացել Հայաստանի տարբեր բնակավայրերում:
Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |