Փաշինյանը՝ Սարգսյանին․ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ կարգավիճակի կամ ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու

Փաշինյանը՝ Սարգսյանին․ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ կարգավիճակի կամ ԼՂ-ն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապրիլի 14-ին Ազգային ժողովում անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը երբեք չի բանակցել ԼՂ հարցի փուլային կարգավորման շուրջ, ասել է, որ պատահական չի համարում, որ վերջինս անդրադարձել է իր ելույթի հենց այդ դրվագին։

Ըստ նրա, պատճառն այն է, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի կամ Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու։

«Ինչո՞ւ է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը։ Որովհետև այդ դրվագի պարզաբանմամբ հարց է լուծվում, որ 1998-ի իշխանափոխությունը ոչ թե ԼՂ որևէ կարգավիճակի համար էր, կամ Ղարաբաղը ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ՝ իշխանությունը զավթելու»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դա է պատճառը, որ Սարգսյանն անդրադարձել է միայն այս դրվագի պարզաբանմանը, առանց մանրամասների։

Փաշինյանն ասել է նաև, թե պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ասում էր, որ «2018-ին ուզում էի մնալ վարչապետ ԼՂ հարցը կարգավորելու համար»։

«Նրանց ամեն ինչի լեգիտիմությունը Ղարաբաղի հարցն է», - հավելել է նա։

«Ո՞նց էր Սերժ Սարգսյանը լուծելու ԼՂ հարցը, երբ 2018-ի ապրիլի 17-ին այս ամբիոնից ասել է, որ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում, իսկ Ադրբեջանի ակնկալիքներն անընդունելի են: Գնալու էր ու ընդունե՞ր Ադրբեջանի անիրատեսական պահանջները», - ասել է նա։

Նա նաև հիշեցրել է Սարգսյանի մեկ այլ հայտարություն՝ որ «դեռ երկար ժամանակ չենք կարող հույս ունենալ, որ Ադրբեջանը չի փորձելու ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը»։

Փաշինյանը նաև պնդել է, որ 1996 թվականից Շուշիի հարցը սեղանին է եղել:

«Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու, պատերա՞զմ էր սկսվելու։ Ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելո՞ւ էր», - ասել է նա։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 13-ի ելույթին, հայտարարել է, որ վերջինս կրկին ստում է, փորձում մոլորեցնել հանրությանը։ Սարգսյանը նշել է, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---