WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել

WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել

PanARMENIAN.Net - WhatsApp-ն ուզում են սոցցանցի վերածել։ Մեսենջերի հեղինակները հայտարարել են ընկերակցությունների ստեղծման պլանների մասին՝ նմանատիպ հետաքրքրություններով խմբերի միավորման գործառույթ ներմուծելու ճանապարհով։

Ընկերակցությունը WhatsApp-ում, ըստ էության, խմբերի հավաքածու է։ Օգտատերերը կարող են ընկերակցություններ ստեղծել, իսկ ադմինիստրատորները կարող են ներսում կառավարել խմբերը և բոլոր խմբերին միանգամից հաղորդագրություններ ուղարկել։ Առանձին չաթերը, կապված այդ խմբի հետ, կարող են շարունակվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

WhatsApp-ում դեռևս որոնման հնարավորություն և նոր ընկերակցություններ գտնելու հնարավորություն չի լինի։ Մշակողները կսահմանափակեն հաղորդագրությունների փոխանցման հնարավորությունը՝ նվազեցնելու համար ապատեղեկատվության տարածումն ընկերակցությունների խմբերում։

Նոր գործառույթը դեռևս հասանելի կլինի թեստավորմամբ զբաղվող խիստ սահմանափակ թվով անձանց։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---