Ներկայացվել է Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

Ներկայացվել է Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

PanARMENIAN.Net - «Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում ներկայացվել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը: Թարգմանիչը Պիերպաոլո Ֆաջջին է։

Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և Pontem Armeniae թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ, հայտնում է Aysor.am-ը։

Հրատարակությունը ներառում է Չարենցի նաև այլ բանաստեղծությունների թարգմանություններ, որ իրականացրել է գրքի խմբագիրը՝ Գրիգոր Ղազարյանը:

Երեկոյի ընթացքում թարգմանիչները խոսել են արված թարգմանությունների, դրանց առանձնահատկությունների և թարգմանաբանական որոշ խնդիրների մասին։ Այնուհետև հաջորդել են հայերեն-իտալերեն զուգադրական ընթերցումներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---