Զելենսկին $50 մլրդ օգնություն է խնդրել G7-ի երկրներից

Զելենսկին $50 մլրդ օգնություն է խնդրել G7-ի երկրներից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին $50 մլրդ ֆինանսական օգնություն է խնդրել G7-ի երկրներից։ Այդ մասին հայտնել է Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդատու Օլեգ Ուստենկոն։

Ըստ նրա, Ուկրաինայի համար այժմ առաջնային են տնտեսության վերականգնումն ու արտաքին ֆինանսավորման ներգրավումը, գրում է Deuysche Welle-ն։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գետերշը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի պատճառով, աշխարհում ավելի քան 1․7 մարդ կարող է սովի և աղքատության մատնվել։ Նա Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմն անվանել է «լուռ գրոհ» զարգացող երկրների դեմ։ Գուտերեշը հավելել է, որ մի քանի տասնամյակ է նման ծավալի աղքատության և սովի վտանգ չի եղել։

Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ պատերազմի ընթացքում Ուկրաինայում 205 երեխա է մահացել, ևս 362-ը՝ վիրավորվել է։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---