Երևանում ապրիլի 19-ին մինչև +27 աստիճան կլինի․ 65 տարվա ռեկորդը կարող է թարմացվել![]() 19 ապրիլի 2022 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +25...+27-ի, հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը»։ Այդ օրն օդի առավելագույն ջերմաստիճան է գրանցվել 1957-ին` +25․6, գրում է «Նովոստի Արմենիան»։ Եթե այդ ցուցանիշը գերազանցվի, 65 տարվա ռեկորդը կթարմացվի։ Երևանում ապրիլի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում`ապրիլի 19-ին, 20-ի և 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |