ԱԽ քարտուղար․ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին միայնակ չենք՝ ՌԴ-ն կներգրավվի

ԱԽ քարտուղար․ Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին միայնակ չենք՝ ՌԴ-ն կներգրավվի

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով Արցախի համար անվտանգության երաշխիքների մասին, ասել է, որ «երբ խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, ապա խոսքն այն մասին է, որ այնտեղ պետք է միջազգային ներկայություն լինի, գոնե՝ մի որոշակի ժամանակահատվածում»։

Դիտարկմանը, թե խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում դա կհարվածի հենց անվտանգությանը, քանի որ ադրբեջանցիները կասեն, որ խաղաղապահներն այլևս պետք չեն և պետք է դուրս գան՝ Գրիգորյանն ասել է, որ այդ առումով, հարցի երկարաժամկետ լուծման դեպքում ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հարց չպետք է առաջանա, և ռուսական կողմը ևս դրանում պետք է հետաքրքրված լինի։

«Խաղաղություն կնքելու ճանապարհին, մենք դա միայնակ չենք անելու՝ ՌԴ-ն ներգրավված է լինելու այդ գործընթացում։ Կարծում եմ՝ ՌԴ-ն ևս հետաքրքրված է և պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված է, որ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, նույն ապաշրջափակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցերում օգնություն ցուցաբերելու և ԼՂ հարցի երկարաժամկետ լուծման հարցերում ՌԴ-ն ներգրավված է լինելու»,-ասել է նա։

Նա հավելել է, որ «խոսելով անվտանգության երաշխիքների մասին՝ Երևանը կարծում է, որ Մոսկվան ևս մասնակից է լինելու այդ անվտանգության ճարտարապետության կառուցմանը»։

Ըստ Գրիգորյանի, խաղաղապահների դուրսբերման հարց երկարաժամկետ լուծման դեպքում պիտի որ չառաջանա։ «Եթե անվտանգության երաշխիքների մասին մտածում ենք, ապա պետք է այնտեղ միջազգային ներկայություն լինի։ Եվ ՌԴ-ն էլ պետք է շահագրգռված լինի, որ հարցը երկարաժամկետ կարգավորում ստանա և այդպիսի հարցեր պետք է, որ չառաջանան հենց ՌԴ մոտ»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե ով է կառավարում խաղաղության պայմանագրի մշակման և նախապատրաստման գործընթացը՝ ԱԽ քարտուղարն ասել է․ «Հայաստանն է կառավարում, նաև Ադրբեջանը, Ռուսաստանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը»։

Գրիգորյանն ասել է, որ թվարկած կողմերն աջակցում են, որ գտնվի խնդրի լուծումը։ «Գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում կան որոշակի տարաձայնություններ, կապված աշխարհաքաղաքական խնդիրների հետ, սակայն, համաձայնագրի նախապատրաստման և ստորագրման գլխավոր պատասխանատուները Երևանն ու Բաքուն են։ Իսկ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձում են աջակցել մեզ»,-ասել է Գրիգորյանը։

Պատասխանելով հաղորդավարի հարցին, թե անվտանգության ինչ երաշխիքներ կան, «եթե նշաձողն իջեցվի»՝ Գրիգորյանն ասել է, որ այդ երաշխիքները պետք է բանակցությունների ընթացքում ձևավորվեն։

Ընթերցեք նաև․ ԱԽ քարտուղար․ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին բազմաթիվ գործընկերներ են խոսել՝ անուններ չեմ տա

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---