Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոյի արդիականացմանը

Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոյի արդիականացմանը

PanARMENIAN.Net - Ռուսական ընկերությունները կմասնակցեն Երևանի մետրոյի արդիականացմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Պայմանավորվածություն կա, որ մի շարք ընկերություններ կմիանան տրանսպորտի, մասնավորապես, երևանյան մետրոպոլիտենի արդիականացմանը, լեռնահանքային ոլորտին։ Հատուկ ուշադրություն կդարձվի պղնձամոլիբդենային հանքերի մշակմանը »,-ասել է Գոնչարը։

Երևանի մետրոպոլիտենը բացվել է 1981թ․, շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է: Արդեն մի քանի տարի է մետրոյի երկու կայարանի կառուցման նախագծի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումային միջոցներ ներգրավելու համար բանակցություններ են ընթանում միջազգային ֆինանսական և դոնոր կազմակերպությունների հետ, սակայն կոնկրետ արդյունքներ չեն գրանցվել։

2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը, սակայն այլ նորություններ չհրապարակվեցին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---