Ըստ Լավրովի՝ միջուկային պատերազմի ռիսկերը զգալի են

Ըստ Լավրովի՝ միջուկային պատերազմի ռիսկերը զգալի են

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջուկային պատերազմի վտանգն իրական է։

«Հիմա ռիսկերը շատ զգալի են։ Չէի ցանկանա, որ դրանք արհեստականորեն ուռճացվեն։ Ցանկացողները քիչ չեն։ Վտանգը լուրջ է, իրական։ Այն չի կարելի թերագնահատել»,- ասել է նա ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում։

Համեմատելով վիճակը Կարիբյան ճգնաժամի հետ՝ նախարարն ասել է, որ այն ժամանակ, ինչպես և հիմա, «գրված օրենքները» քիչ էին։ Սակայն, ըստ նրա, Մոսկվային հասկանալի էր, թե ինչպես է իրեն պահում Վաշինգտոնը, իսկ Վաշինգտոնին՝ ինչպես է գործում Մոսկվան։ Լավրովը հավելել է, որ Կարիբյան ճգնաժամի ժամանակ «կար շփման ալիք, որին վստահում էին ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդները։

«Հիմա այդպիսի ալիք չկա և ոչ ոք չի փորձում այն ստեղծել»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ըստ Լավրովի, Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրից բացի, «սպառազինման և չտարածման վերահսկման գործիքները խափանված են»։

Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ն պրոքսի պատերազմ է վարում ՌԴ դեմ՝ զենք մատակարարելով Ուկրաինային։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---