Հոլանդիայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիզին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Նիդեռլանդներում տեղի կունենան Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումներ` նվիրված Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիզին միջոցառումներ: Մասնավորապես` ապրիլի19-ին Ամստերդամում ծրագրված են Ամստերդամի համալսարանի դասախոս եւ Հոլոկոստի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի հետազոտող դոկտոր Թոն Զվանի, Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության պատգամավոր պարոն Հարի Վան Բոմելի, Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի եւ Ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Դոկտոր Միհրան Դաբաղի, արձակագիր եւ բանաստեղծ պարոն Ռեջեբ Մարաշլիի, հրապարակախոս պարոն Օսման Քյոքերի ելույթներն ու դասախոսությունները: Սպասվում են նաեւ գեղարվեստական ելույթներ Վահե Հովհանիսյանի, Ռուզան Հակոբյանի, Իլդա Սիմոնյանի եւ Համբարձում Սահակյանի մասնակցությամբ:



Երեկոյի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու Ադանայի հայ բնակչության կոտորածի 100-ամյակին: Ադանայի ջարդը տեղի է ունեցել 1909 թ. ապրիլին, որի ընթացքում թուրք ջարդարարները կոտորել են 20-ից 30 հազար հայեր:



Բացի այդ, ծրագրված է «Ադանայի անցյալը եւ ներկան» ցուցահանդեսը` նվիրված հայկական ճարտարապետական հուշարձաններին, մասնավորապես, շենքերին եւ հիմնարկներին, որոնք անհետացել են Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հետեւանքով: Ապրիլի 24-ին Ասսենում կկայանա Հիշատակի երեկո, որի ընթացքում ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ հոգեհանգստյան արարողություն կկատարվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---