Բերման ենթարկվածների թիվը հասել է 189-ի

Բերման ենթարկվածների թիվը հասել է 189-ի

PanARMENIAN.Net - Երևանում անհնազանդության ակցիաների մասնակիցներից բերման ենթարկվածների թիվը հասել է 189-ի։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Մայիսի 1-ին մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հանդիպել են արդեն օրեր շարունակ տարբեր մարզերից քայլերթով Երևան եկող բողոքի ակցիաների մասնակիցները։ Հրապարակում վրաններ են տեղադրվել, հայտարարվել է, որ չեն հեռանալու։ Տեղի ունեցած հանրահավաքում հայտարարվել է անհնազանդության ակցիաների, փողոցներ փակելու մեկնարկի մասին։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին առավոտյան 08:15-ից հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի պարալիզացնեն ամբողջ Կենտրոն համայնքը։

Առավոտյան մեկնարկել են անհնազանդության ակցիաները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---