«Ազովստալի» տարածքից խաղաղ բնակիչներ են տարհանվել

«Ազովստալի» տարածքից խաղաղ բնակիչներ են տարհանվել

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում գտնվող «Ազովստալ» արդյունաբերական համալիրի տարածքից ավելի քան 100 խաղաղ բնակիչ է տարհանվել։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի իշխանությունները։

Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տարհանվածները մայիսի 2-ին կհասնեն Զապորոժյե, գրում է BBC-ն։

ՌԴ իշխանությունները հայտնել են 56 մարդու տարհանման մասին, որոնք տեղափոխվել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում գտնվող գյուղ Բեզիմյաննոյե։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---