Թուրքիայի բանակում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվն առաջին անգամ գերազանցել է ժամկետայինների քանակը

Թուրքիայի բանակում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվն առաջին անգամ գերազանցել է ժամկետայինների քանակը

PanARMENIAN.Net - Թուրքիայի բանակում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվն առաջին անգամ գերազանցել է ժամկետային զինծառայողների քանակը՝ հասնելով բանակի կանոնավոր զորքերի 55%-ին։ Այդ մասին ասվում է Թուրքիայի ՊՆ 2021-ի զեկույցում։

Եթե 2017-ին պրոֆեսիոնալները կազմում էին թուրքական բանակի անձնակազմի 38%-ը կամ 156,000 մարդ, ապա 2021-ին այդ ցուցանիշը հասել է 55%-ի կամ 216,000 զինվորականի։ Նշված ժամանակահատվածում ժամկետային զինծառայողների թիվը 259,000-ից նվազել է մինչև 175,000, գրում է ՏԱՍՍ-ը Cumhuriyet-ի վրա հղումով։

Նշվում է, որ վերջին 5 տարում թուրքական բանակի թվաքանակի կրճատվել է՝ 2017-ի 453,000 զինվորականից մինչ 430,000։

Թուրքիայի զինված ուժերը թվաքանակով և մարտակազմով երկրորդն են ՆԱՏՕ-ում ԱՄՆ ԶՈւ-ից հետո։ Դրանք բաղկացած են երեք տեսակի զորքերից՝ ցամաքային, օդային և ռազմածովային ուժեր։ Թուրքիայի ԶՈւ կազմավորումը տեղի է ունենում ըստ մինչև 2033թ․ մշակված ծրագրի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---