Քրիստինե Վարդանյանը՝ ԱԱԾ-ին․ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն![]() 4 մայիսի 2022 - 16:58 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով ԱԱԾ հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն։ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, նշելով, թե հավաստի օպերատիվ տվյալներ են ստացել, որ հավաքի մասնակիցները մտադրված են զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն։ «Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները որևէ շենք զավթելու կարիք չունեն մի պարզ պատճառով` իշխանությունն այլևս այդ շենքերում չէ, այն Հայաստանի փողոցներում, հայ մարդկանց ձեռքին։ Մեզ մնում է միայն համբերատարությամբ, վճռականությամբ և առանց սադրանքների տրվելու դե յուրե ևս արձանագրել դե ֆկտո արձանագրված այս իրողությունը» , - գրել է պատգամավորը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |