Առաջարկ. Վճարովի կայանատեղիի գծանշումները կապույտով նշել

Առաջարկ. Վճարովի կայանատեղիի գծանշումները կապույտով նշել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն առաջարկում է մայրաքաղաքի վճարովի ավտոկայանատեղիների կարմիր գծանշումները փոխարինել կապույտով։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում։

Հիմնավորման մեջ ասվում է, որ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի և ընկալելի չէ աչքի համար, հատկապես գիշերային ժամերին։

Նաև թյուրիմացություններ են առաջանում վճարովի ավտոկայանատեղերի և քաղաքի տարածքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի տարբերակման առումով, քանի որ գործող ենթաօրենսդրական ակտերի պահանջներով նախատեսված է միևնույն՝ կարմիր գույնի գետնանշում:

Նախագիծը պետք է ստանա կառավարության հավանությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---