Ոստիկանները բացել են Դեմիրճյանի փողոցը․ Ցուցարարները շարունակել են քայլերթը

Ոստիկանները բացել են Դեմիրճյանի փողոցը․ Ցուցարարները շարունակել են քայլերթը

PanARMENIAN.Net - Ոստիկանները բացել են Դեմիրճյանի փողոցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ընդդիմադիր առաջնորդների հետ միասին շարունակել են իրենց քայլերթը Դեմիրճյան փողոցով, գրում է «Փաստինֆոն»։

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ կառավարության հետ հարցուպատասխան էր ընթանում, որն այժմ ավարտվել է:

ԱԺ շենքի շրջակայքում ոստիկանությունը մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել, այդ թվում՝ Դեմիրճյան փողոց տանող հատվածում։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ներկայացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային հրաժարականի պահանջը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---