ԱԽ քարտուղար․ Մինչ այս պահն Ադրբեջանի հետ անկլավների հարց չի քննարկվել

ԱԽ քարտուղար․ Մինչ այս պահն Ադրբեջանի հետ անկլավների հարց չի քննարկվել

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:

«Մինչ այս պահն անկլավների հարց չի բարձրացվել, կարելի է ասել, որ՝ երկու կողմից էլ: Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, հարցը դեռևս չի քննարկվել։ Մեր հույսը, հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանն իր անկլավը թողնում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք ՀՀ տարածքում են, մնում են Հայաստանին», - կառավարությունում լրագրողներին ասել է Արմեն Գրիգորյանը, գրում է Aysor.am-ը։

Նա անհասկանալի է անվանել ընդդիմության պնդումները, թե եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ապա անկլավների հարց է առաջանալու։

«Ընդդիմությունը շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որն իրականության հետ աղերս չունի»,- ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ անկլավների թեման միշտ եղել է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում և «Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշում այն»։

Ընթերցեք նաև․ Հայ-ադրբեջանական «անկլավային պատերազմը». Հայկական տարածքների տրոհման բանաձևը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---