Նիքսը՝ Միրզոյանին․ Միջազգային հանրապետական ինստիտուտը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարությանը

Նիքսը՝ Միրզոյանին․ Միջազգային հանրապետական ինստիտուտը կշարունակի աջակցել ՀՀ ժողովրդավարությանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 5-ին Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսի հետ հանդիպմանը կարևորել էլ Ինստիտուտի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնց նպատակն է աջակցել հանրային կառավարման տարբեր ոլորտներում բարեփոխումների օրակարգին։

Նիքսը նշել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է իր աշխատանքները՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների աջակցության և կարողությունների զարգացման։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը: Նա նշել է նաև, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։

Արարատ Միրզոյանը որպես հիմնական բանախոս մասնակցել է ամերիկյան հեղինակավոր Atlantic Council ուղեղային կենտրոնում անցկացված կլոր սեղան-քննարկմանը։

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի (մայիսի 2-3) կապակցությամբ կողմերը հանդես են եկել հետևյալ համատեղ հայտարարությամբ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---