ԱՄՆ-ն ևս $150 մլն-ի ռազմական օգնություն կտա Ուկրաինային 7 մայիսի 2022 - 12:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Այդ մասին ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։ Տրամադրվելիք օժանդակության թվում են հրետանային արկեր և հակահրետանային միջոցներ։ Նշվում է, որ այս օժանդակությունը կոչված է «բավարարելու Ուկրաինայի կրիտիկական պահանջները, քանի որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումն Արևելյան Ուկրաինայում»։ Օգնության փաթեթը ներառում է՝ 25,000 155 մմ-անոց հրետանային արկ, 3 հատ AN/TPQ-36 հակահրետանային համակարգ, էլեկտրոնային սարքավորումներ, տեխնիկայի պահեստամասեր։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Photo. AP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |