Կանանց երթին մասնակցում են նաև զոհվածների ծնողները՝ որդիների լուսանկարներով շապիկներով

Կանանց երթին մասնակցում են նաև զոհվածների ծնողները՝ որդիների լուսանկարներով շապիկներով

PanARMENIAN.Net - Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է կանանց երթը։ Առաջին շարքում ընդդիմադիր կին պատգամավորներն են։

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները, հարազատները նույնպես մասնակցում են երթին` իրենց որդիների լուսանկարներով շապիկներով, գրում է Sputnik Արմենիան։

Երթի մասնակիցներից ոմանք նաև իրենց երեխաներին են բերել։

Ցուցարարներին ուղեկցող ոստիկանների մեծամասնությունը նույնպես կանայք են։ Դա, հավանաբար, պայմանավորված է վերջին օրերին սոցցանցերում բարձրացած աղմուկով՝ տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ տղամարդ ոստիկանները կին ցուցարարներին բերման ենթարկելիս երբեմն ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորում։

Մայիսի 7-ի առավոտյան Երևանից մեկնարկել է ընդդիմադիրների ավտոերթը դեպի Վանաձոր։ Վարորդները մեքենաների վրա Արցախի և Հայաստանի դրոշներն են փակցրել։ Այնտեղ հանրահավաք է նախատեսված։ Երևանի Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթին մասնակցում են միայն կանայք ու աղջիկները։ Իսկ երեկոյան` ժամը 18։00-20։00-ը, տեղի կունենա մշակութային միջոցառում, 20։00-ին հանրահավաք կլինի, որին էլ կհաջորդի երթը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---