Ուկրաինայի ԶՈւ ավելի քան 220 մարտիկ ամերիկյան հաուբիցների կիրառման վարժանքների է մասնակցել 7 մայիսի 2022 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի Զինված ուժերի ավելի քան 220 մարտիկ ամերիկյան հաուբիցների կիրառման վարժանքների արագացված դասընթացի է մասնակցել։ Բացի այդ, մայիսի 1-ին 20 զինծառայող Phoenix Ghost նորագույն անօդաչու սարքի կիրառման մեկշաբաթյա դասընթացի է մասնակցել, գրում է rueconomics-ը The Hill ամերիկյան պարբերականի վրա հղումով։ Լրագրողների աղբյուրը Պենտագոնում նշել է, որ առաջիկա օրերին կսկսվի ուկրաինացի ևս 50 զինվորականի ուսուցում։ Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ վարժանքներից հետո Ուկրաինա վերադարձած զինվորները իրենց գիտելիքները կփոխանցեն զինակիցներին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինային անվտանգության ոլորտի օգնության նոր փաթեթ կտրամադրվի՝ 150 մլն դոլարի։ Ըստ Պենտագոնի տվյալների, ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենի օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտի համար մոտ 4․5 մլրդ դոլար է հատկացրել, այդ թվում՝ մոտ 3․8 մլրդ դոլարն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |