Ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմության ավտոերթի մասնակիցներին մտնել Հրապարակ

Ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմության ավտոերթի մասնակիցներին մտնել Հրապարակ

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը թույլ չի տվել ընդդիմության բողոքի ավտոերթի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակ։ Նրանք չեն կարողացել հրապարակ հասնել ինչպես Վազգեն Սարգսյան փողոցով, այնպես էլ Ամիրյանով։

Ոստիկանությունը պարեկային ավտոմեքենաներով արգելափակել է դեպի հրապարակ տանող ճանապարհները` Շահումյան հրապարակ–Վազգեն Սարգսյան խաչմերուկը և Ամիրյան–Զաքյան խաչմերուկը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավտոերթի առաջ փակվել է նաև Աբովյան–Արամի խաչմերուկը։

Ընդդիմությունը ժամը 12։00-ից Երևանում ավտոերթեր է անցկացնում 4 տարբեր ուղղություններով։ Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները։ 16:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է նախատեսված։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---