Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը կողմ են ՆԱՏՕ-ին անդամակցելուն12 մայիսի 2022 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարին մայիսի 12-ի համատեղ հայտարարությամբ կողմ են արտահայտվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի պաշտոնական որոշման մասին կհայտարարվի առաջիկա օրերին, ենթադրաբար՝ մայիսի 15-ին, գրում է Deutsche Welle-ն։ «Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնի։ Հուսով ենք, որ առաջիկա օրերին կձեռնարկվեն այդ որոշման համար անհրաժեշտ ներպետական միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան «կամրապնդի ամբողջ պաշտպանական համակարգը»։ ՆԱՏՕ-ին միանալու մասին որոշում առաջիկա օրերին կարող է կայացնել նաև Ֆինլանդիայի հարևան Շվեդիան։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հելսինկին և Ստոկհոլմը ցանկանում են միաժամանակ հայտ ներկայացնել՝ ընդգծելով երկու երկրների համաձայնությունն ու միմյանց պաշտպանելու ցանկությունը։ ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո, ինչպես վկայում են հարցումները, Շվեդիայում և Ֆինլանդիայում անդամակցությունը ՆԱՏՕ-ին առաջին անգամ ստացել է բնակիչների մեծամասնության հավանությունը։ Ֆինլանդիայում կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 76%-ը, մարտին կողմ էր 62%-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |