Բարակ Օբաման Ստամբուլում հայտնել է, որ իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ չի փոխվել 6 ապրիլի 2009 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը չպետք է դիտարկվի քաղաքական տեսակետից, այդ խնդիրը պետք է լուծեն պատմաբանները: ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսին այդպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Թուրքիան պատրաստ է աջակցել այդ հարցի լուծման գործին եւ անգամ առաջարկել է ընդհանուր հանձնաժողով ստեղծել Հայոց ցեղասպանության հարցի լուծման համար, բայց Հայաստանի կողմից պաշտոնական պատասխան չի ստացվել»,- ասել է Գյուլը:Բարակ Օբաման իր հերթին նշել է, որ ԱՄՆ ուշադրությամբ հետեւում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններին: «Ես չեմ ցանկանում կոնկրետ հայտարարություններ կատարել, բայց մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների զարգացմանը»,- ասել է Օբաման: ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ իր եկիրը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: «Իմ դիրքորոշումը մնում է նույնը»,- ասել է Օբաման, հաղորդում է TRT-2 հեռուստաընկերությունը: Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, ինչպես նաեւ Իլլինոյսից սենատոր լինելու տարիներին բազմիցս հայտնել է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն են, եւ ԱՄՆ հայ համայնքին խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |