Սեզոնային աշխատանքի ՌԴ մեկնողների փոխանցումները նվազել են, ՌԴ քաղաքացիներինը` ավելացել

Սեզոնային աշխատանքի ՌԴ մեկնողների փոխանցումները նվազել են, ՌԴ քաղաքացիներինը` ավելացել

PanARMENIAN.Net - Ռուս-ուկրաինական իրադարձությունների ընթացքում նվազել են սեզոնային աշխատանքի ՌԴ մեկնողների դրամական փոխանցումները, փոխարենն աճել են միջազգային այցելուների կողմից կատարվողները։ Այդ մասին ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Իրենք էլ են ինչ-որ ձևով փոխանցումներ կատարում դեպի ՀՀ` իրենք իրենց անունով, կամ այլ կերպ։ Գիտեք` այդպիսի ծառայություն կա, երբ մարդ իր անունով մի երկրից փոխանցում է կատարում ու այդ գումարն այստեղ ստանում է։ Գումարային իմաստով նման փոխանցումների աճ կա` 2021թ-ի համեմատ»,- ասել է Խաչատրյանը, գրում է Sputnik Արմենիան։

ԿԲ նախագահի տեղակալը շեշտել է, որ Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիները մեծ թիվ չեն կազմում, բայց նրանց փոխանցած գումարները բավական մեծ են և, հետևաբար, դրանք դրական են ազդել հայաստանյան տնտեսության դինամիկայի վրա։

Թե որքանով այս աճը կպահպանվի ու ինչ չափերի կհասնի առաջիկայում, ԿԲ-ը դեռ հստակ կանխատեսում չունի` կախված աշխարհաքաղաքական իրավիճակի անորոշությունից։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---