Երևանում վաղ առավոտից փողոցներ են փակում․ 155 բերման ենթարկված կա![]() 17 մայիսի 2022 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ի վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը վերսկսել է անհնազանդության ակցիաները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացվում, քաղաքացիները փակում են փողոցներ Երևանի կենտրոնում և վարչական տարբեր տարածքներում։ Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը, կան բերման ենթարկվածներ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Լարված է եղել նաև Իսահակյանի փողոցում։ Երբ կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակցիայի մասնակից տղամարդկանց, փողոցը կրկին փակել են տեղում մնացած կանայք, հայտնում է «Փաստինֆոն»։ Ոստիկանները բերման են ենթարկել 155 քաղաքացու, ասել են ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Բերման ենթարկվածների թվում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, «Հայրենիք» կուսակցության անդամներ և այլոք։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |