Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է. Մուտքն ամենուր անվճար է

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է. Մուտքն ամենուր անվճար է

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին։

Իսկ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին, մուտքը թանգարաններ անվճար սկզբունքով բաց կլինի ժամը 11:00-ից 24:00-ն:

2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:

Տոնական միջոցառումները կմեկնարկեն մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ, տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---