Ըստ Ուկրաինայի ՊՆ ղեկավարի՝ ՌԴ-ն, «մի շարք նշաններով», տևական պատերազմի է պատրաստվում18 մայիսի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստվում է տևական պատերազմի։ Նա այդպիսի հայտարարություն է արել՝ դիմելով ԵՄ ԱԳՆ Խորհրդի նիստում, պաշտպանության նախարարների մակարդակով։ «Ըստ որոշ նշանների, Ռուսաստանը պատրաստվում է երկարատև ռազմական գործողության։ Պատերազմը երկարաձիգ փուլ է մտնում»,-ասել է Ռեզնիկովը՝ հավելելով, որ Խերսոնի և Զապորոժյեի շրջաններում, իր տեղեկություններով, ռուսական զորքերն «ակտիվ ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարում՝ անհրաժեշտության դեպքում պաշտպանության անցնելու համար», գրում է Meduza-ն՝ «Ուկրաինական պրավդային» հղումով։ Այդ կապակցությամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարարը կոչ է արել արագացնել սպառազինության խոստացված առաքումները՝ մասնավորապես, նշելով, որ «պատերազմի ձգձգումը գլոբալ պարենային ճգնաժամի, ինչպես նաև հերթական միգրացիոն ճգնաժամի ռիսկ է պարունակում»։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |