Նախարար․ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը սվոփային սխեմաներով ՀՀ փոխադրել

Նախարար․ Իրանը պատրաստ է թուրքմենական գազը սվոփային սխեմաներով ՀՀ փոխադրել

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է թուրքմենական գազը ՀՀ փոխադրել սվոփային սխեմաներով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին, հայտնում է Shana գործակալությունը։

Այդ մասին իրանցի նախարարն ասել է ՀՀ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպումից հետո։

Սանոսյանն աշխատանքային այցով Իրանում է։

Օջին նաև ասել է, որ Իրանի Ազգային գազային ընկերությունը (NIGC) պատրաստ է ավելացնել գազի առաքման ծավալները Հայաստան։

«Թուրքմենստանից դեպի Հայաստան գազի սվոփային առաքումների մասին բանակցությունները սկսվել են և մենք շուտով լավ արդյունքների կհասնանեք Իրանի գազայաին համակարգի մեծ հզորության շնորհիվ։ Այսօր լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման, փոխադարձ կապերի համալիր զարգացման համար»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպմանը քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։

2004 թվականին Հայաստանն ու Իրանը ստորագրել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման գործարք, որի հիման վրա 20 տարվա ընթացքում Իրանը գազ կարտահանի Հայաստան, իսկ փոխարենը Իրանը էլեկտրաէներգիա է ներմուծում Հայաստանից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---