ՔԿ․ Գարիկ Գալեյանը չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակվել![]() 19 մայիսի 2022 - 11:34 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ հորեղբայրը` Արթուր Գալեյանը, ձերբակալվել է։ Գարիկ Գալեյանի նկատմամբ, որը մեղադրվում է զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու մեջ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022-ի մայիսի 18-ին ՀՀ ՔՕ 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին։ Նա 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել էր։ Նշվում է, որ նկատի ունենալով, որ «Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ մոտ 6 շաբաթ առաջ կատարվել է սրտի ստենտավորում, վերջինս մայիսի 18-ին ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանական բաժանմունք, որոշում է կայացվել Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից՝ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշել էր՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Նախաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ միջնորդություն է ներկայացվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ 44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները հավաքվել էին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ և պահանջում էին անհապաղ ազատ արձակել Գարիկ Գալեյանին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |