Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանան![]() 19 մայիսի 2022 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները հավելավճարներ կստանա: Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան օրենքներում լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողով: Փոփոխությամբ նախատեսվում է Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին և դատավորին վճարել հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատի նախագահին)՝ 50 տոկոսի չափով։ Բացի այդ, եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը: Հարցը ներկայացնող արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասել է, որ փոփոխությունները բխում են ՀՀ դատական և իրավական ռազմավարությունից, որով նախատեսվել են դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների օրենդրական փոփոխություններ: Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ նման նախագծերը քննադատության առարկա են դառնում: «Գիտեմ, շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձն են բարձրացնում: Ես ինչպես նախկինում ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ: Արդարությունը և պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք: Մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե մարդկանց ձեռքերի», -ասել է վարչապետը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |