Շուռնուխում և Որոտանում անշարժ գույքը կորցրած անձինք ևս 11 ամիս սոցաջակցություն կստանան

Շուռնուխում և Որոտանում  անշարժ գույքը կորցրած անձինք ևս 11 ամիս սոցաջակցություն կստանան

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերում 44-օրյա պատերազմի արդյունքներով բնակելի անշարժ գույքը կորցրած անձինք ևս 11 ամիս սոցիալական աջակցության կստանան։ Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը։

Գործադիրը նախատեսում է ևս 11 ամիս (2022 թ. հունվար-նոյեմբեր) ֆինանսական միջոցեր տրամադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին:

Ընդ որում, դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300,000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակում աջակցություն ստացած շահառու է։ Ըստ այդմ նախատեսվում է աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա համար՝ ամսական 68,000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68,000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել 28,724,000 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---