Գյումրին իր Վերնիսաժը կունենա19 մայիսի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակի մոտ գտնվող Բարեկամության այգին կունենա ժամանակակից լուծումներով Վերնիսաժ, որտեղ կստեղծագործեն ու իրենց ձեռքի աշխատանքները կցուցադրեն ինչպես Գյումրիի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի վարպետները, կանցկացվեն արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է TUF հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը, գրում է «Առավոտը»։ Բարեկամության այգին վերակառուցվում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնած «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական TUF հիմնադրամի միջոցով: Տաղավարները կունենան յուրահատուկ դիզայն, տաղավարների ծածկը կլինի հայկական զարդանախշերով, որոնք գունային համադրությամբ կնմանվեն հայկական ազգային կարպետի։ Տաղավարները կջեռուցվեն ու կօգտագործվեն տարվա բոլոր եղանակներին․ Գյումրու խստաշունչ ձմեռները հարկադրել են մտածել նաև այս մասին։ Մուրադյանն ասել է, որ Վերնիսաժի տաղավարները պատրաստելու համար հայտարարվել էր բաց մրցույթ, որը շահել էր Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերությունը։ Ըստ նրա՝ առայժմ կպատրաստվի 25 տաղավար՝ 4,5 քառակուսի մետրանոց, սակայն իրենց նպատակն է ունենալ մոտ 60-ը։ Վերնիսաժի, ինչպես նաև սահադաշտի կառուցումը ֆինանսավորվում է նաև Եվրամիության կողմից։ Եվրամիությունն այն իրականացնում է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի շրջանակում։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը՝ Եվրամիությունն այս նպատակի համար տրամադրում է 300․000 եվրո, նույնքան գումար էլ տրամադրում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական TUF հիմնադրամը։ Վերնիսաժի 25 տաղավարի կառուցումը, նախատեսվում է ավարտել սեպտեմբերի կեսին։ Զբոսայգին պատրաստ կլինի 2023 թ․ աշնանը․ վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 12 մլն դոլար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |