ՀՀ ԶՈւ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկների կարիք ունի․ Լսումներ և դիտումներ կանցկացվեն21 մայիսի 2022 - 13:10 AMT PanARMENIAN.Net - 2022-ի ամառային զորակոչի ընթացքում ՀՀ զինված ուժերը երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ անցկացնելու մասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ 1. ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, սոպրանո, ալտ, տենոր և բարիտոն սաքսոֆոններ, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, բարիտոն, տրոմբոն, տուբա և փոքր թմբուկ երաժշտական գործիքներին տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են N զորամասի՝ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում, հետևյալ ժամանակացույցով. ա) 2022թ․ հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ, բ) 2022թ․ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ, գ) 2022թ․ հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզերի տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ, 2. ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի համույթի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1) 2022թ․ հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։ Հավելյալ հարցերի դեպքում կարելի է դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ կամ ՊՆ «Թեժ գիծ»՝ 1-28 հեռախոսահամարով։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |