ԱՀԿ-ն շտապ խորհրդակցություն կանցկացնի «կապիկի ծաղկի» տարածման պատճառով21 մայիսի 2022 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ԱՀԿ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրում փորձագետների մասնակցությամբ, կապված «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետ։ Հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում և Ավստրալիայում, գրում է BBC-ն։ Մինչ օրս «կապիկի ծաղիկը» տարածված էր հիմնականում Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում։ Հիվանդությունը մահացու չէ, սովորաբար, ընթացքը համեմատաբար մեղմ է, հիվանդների մեծ մասը լավանում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Վիրուսը հեշտությամբ չի փոխանցվում մարդուց մարդու, ուստի զանգվածային վարակման ռիսկը ցածր է։ Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |