«Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել են ԱԳՆ և ԱՆ շենքերի մուտքերը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները փակել են ԱԳՆ և ԱՆ շենքերի մուտքերը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մեկնարկած «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցները, ճեղքելով ԱԳՆ դիմաց ոստիկանության կազմած պատը, փակել են բոլոր մուտքերը։ Անմիջապես հետո ակցիայի մասնակիցները փակել են նաև արդարադատության նախարարության մուտքը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Արտաքին գերատեսչության դիմաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել է, որ նպատակն է արգելափակել նախարարությունների, մասնավորապես՝ ԱԳՆ շենքը, քանի որ այն չի սպասարկում ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերը։

Անհնազանդության ակցիաները վերսկսել են վաղ առավոտյան՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ այդպես է լինելու բոլոր այն գերատեսչությունների հետ, որոնք կհրաժարվեն սպասարկել հայկական շահը։

Դիմադրության շարժումը մայիսի 23-ի երեկոյան հայտարարություն էր տարածել բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ, նշելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները ևս մեկ անգամ «հաստատեցին այն պնդումները, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ամբողջությամբ ընթանում են ադրբեջանական օրակարգով» և որ Փաշինյանի ձեռք բերված պայմանավորվածությունները «չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը և առ ոչինչ են»։

«Արցախը որևէ կարգավիճակով չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանի տարածքները չպե՛տք է նվիրվեն Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները չպե՛տք է կարգավորվեն ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքների ներքո:»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---